Արցախում թեստավորված 30 քաղաքացիների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

արցախկորոնա

Արցախի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ստացվել են թեստավորված 30 փորձանմուշի հետազոտության արդյունքները: Այս մասին հայտնում են Արցախ տեղեկատվական շտաբից:

«Դրանք բոլորն էլ բացասական են, այսինքն, թեստավորված քաղաքացիների մոտ նոր կորոնավիրուսի վարակը չի հաստատվել»,- ասված է հաղորդագրության մեջ: