Համաճարակը կվերջանա ոչ շուտ, քան 5 տարի հետո, լրջանալ է պետք. Արսեն Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News     

«Եթե ամեն օր ունենանք 150 նոր դեպք և դուրս գրված 70 քաղաքացի, այսինքն՝ ամեն օր ունենանք գումարային առումով 70-80 նոր դեպք, հավանաբար 7-10 օրվա ընթացքում ասիմպտոմ մեր քաղաքացիներին հյուրանոցներից դուրս ենք գրելու և խնդրելու ենք բուժման ընթացքն անցկացնել տներում»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում, ուղիղ եթերի ժամանակ հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Թորոսյանը նաև ընդգծել է, որ եթե նույնիսկ հայտնաբերվի դեղամիջոցը կամ պատվաստանյութը, միևնույնն է, համավարակի վերջը հնարավոր է տեսանելի լինի ոչ շուտ, քան 5 տարի հետո: