Մեր տնտեսությունը շատ ավելի լավ վիճակում է, քան ասում են միջազգային կառույցները. Աղազարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը բավարար է համարում թե՛ կառավարության, թե՛ պարետատան իրականացրած հակաճգնաժամային աշխատանքները: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ դժգոհություններ, այսպես թե այնպես, լինելու են, բայց կառավարությունն անում է հնարավոր ամեն բան:

«Մեր տնտեսությունը շատ ավելի լավ վիճակում է, քան ասում են միջազգային կառույցները: Կարծում եմ, որ ոչ թե -2 տոկոս, այլ զրոյին մոտ տնտեսական աճ ենք կարողանալու գրանցել մինչև տարեվերջ»,- նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։