Քոչարյանը, Սերժ Սարգսյանը երբեք գործոն չեն դառնա, անգամ եթե նստենք ինքնաթիռ ու հեռանանք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News 

Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը երբեք գործոն չեն դառնա, եթե անգամ իշխանությունները նստեն ինքնաթիռ և վաղը ևեթ մեկնեն ՀՀ-ից: Այդ մարդիկ ՀՀ-ի հետ որևիցե կապ չունեն ու երբևիցե չեն կարող առնվազն իրենց դեմքով հանդես գալ: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Խոսելով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի «խոհանոցային» հայտարարությունների մասին՝ Սիմոնյանը հարկ չի համարել դրանց քաղաքական գնահատական տալ՝ ընդգծելով.

«Քաղաքական  գնահատական ինչո՞ւ պետք է տամ մի մարդու, որը խամաճիկների թատրոնի ղեկավար է: Նա խամաճիկներ ունի ՀՀ-ում: Թուլափայը շպրտում է՝ դրանով փորձելով օրակարգ ձևավորել և ինչ-որ իդուլգենցիա ստանալ»,- ասել է ԱԺ փոխնախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։