Աշխարհում վարակվածների թիվը անցել է 4,5 միլիոնը, մահացածների թիվը 303,413 է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

աշխարհ

Մայիսի 15-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 4,527,127 է, որից 303,413-ը մահացել է, 1,705,815-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 2,517,888 է, որից 45,557 մարդ կամ 2 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 1,457,593 վարակման դեպք, որից 86,912-ը մահացել է, 318,027-ը՝ ապաքինվել:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ: