Ընտանիքն առողջ և համերաշխ հասարակության հիմքն է. օմբուդսմենը՝ Ընտանիքի օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

արման

«Ընտանիքն առողջ և համերաշխ հասարակության հիմքն է։ Happy International Day of Families!»: Ֆեյսբուքյան էջում նմանատիպ գրառում է արել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Օմբուդսմենի գրառման առիթն Ընտանիքի օրն է, որ նշվում է մայիսի 15-ին:

«Մարդու ներդաշնակության և երջանկության գրավական է այն ընտանիքը, որտեղ կա արժանապատվության ու իրավունքների նկատմամբ փոխադարձ հարգանք։

Պետք է անել ամեն ինչ, որպեսզի երեխան մեծանա ընտանիքում, ընտանիքում վայելի անհոգ մանկությունը և ստանա լիարժեք դաստիարակություն»,-գրել է Թաթոյանը։