Սլովենիան եվրոպական երկրներից առաջինն է հայտարարել կորոնավիրուսի հաղթահարման մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

սլովենիա

Սլովենիան դարձել է Եվրոպայում առաջին երկիրը, որը հայտարարել է երկրում COVID-19-ի հաղթահարման մասին: Հաղորդում Է Reuters-ը:

Այստեղ երկու շաբաթ շարունակ ամեն օր գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 7-ից քիչ դեպք:

Կառավարության հայտարարության մեջ նշվում է, որ Եվրոպական Միության այլ երկրներից Սլովենիա ժամանող մարդիկ այլևս պարտավոր չեն լինի կարանտին անցնել առնվազն յոթ օրվա ընթացքում, ինչպես դա արվում էր ապրիլի սկզբից, սակայն կորոնավիրուսային ախտանշաններով օտարերկրացիներին նախկինի պես թույլ չի տրվի մուտք գործել երկիր: Առնվազն 14 օր տևողությամբ կարանտինն ուժի մեջ կմնա երկիր մուտք գործող ԵՄ անդամ չհանդիսացող պետությունների քաղաքացիների համար: Բացառություն կկազմեն դիվանագետներy և բեռնափոխադրումներով զբաղվող անձինքն:

Երկու միլիոն բնակչություն ունեցող երկիրը, որը սահմանակից է Իտալիային, Ավստրիային, Հունգարիային և Խորվաթիային, մայիսի 15-ին հաղորդել է համաճարակի սկսվելուց ի վեր կորոնավիրուսի 1464 և 103 մահվան դեպքերի մասին:

«Սլովենիան վերջին երկու ամսում դադարեցրել է համաճարակը։ Այսօր Սլովենիան լավագույն համաճարակային պատկերն ունի Եվրոպայում», - հայտարարել է երկրի վարչապետ Յանեզ Յանշան: