«Հիվանդությունը հիվանդանոցներից դուրս է եկել փողոցներ»․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

1

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել և կից տեսանյութ հրապարակել։

«Հիմա հիվանդության այնպիսի փուլ է, որ հիվանդությունը հիվանդանոցներից դուրս է եկել փողոցներ. այն դրսում է ապրում: Եվ եթե մենք չպահպանենք կանոնները, եթե մենք չփորձենք փոխել մեր կենսակերպը, մեր վարքագիծը, վարվելակերպը, ապա այս հիվանդության դեմ երկար ենք պայքարելու:»

Լիլիթ Մուսեյան, բժիշկ-ռեանիմատոլոգ, Արտաշատի ԲԿ կլինիկական աշխատանքների ղեկավար

***
Արտաշատի ԲԿ-ն իր բուժանձնակազմով մեր երկրի լավագույն բժշկական կենտրոններից է: Այն այս պահին ամբողջ թափով լծված է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին:

#ՊահպանիրԿանոնները #ԿանխիրՏարածումը»,-գրել է նախարարը: