Արցախի ԿԸՀ-ն Արայիկ Հարությունյանին նախագահի վկայական է տվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից այսօր` մայիսի 15-ին որոշում է կայացվել 2020 թվականի ապրիլի 14-ին Արցախի Հանրապետության նախագահ ընտրված Արայիկ Վլադիմիրի Հարությունյանին Արցախի Հանրապետության նախագահի վկայական տրամադրելու մասին: 

Արայիկ Հարությունյան

Ընտրված Հանրապետության նախագահին վկայականն առձեռն հանձնելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովում պլանավորված ավանդական հանդիսավոր արարողությունը տեղի չի ունեցել` պայմանավորված Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով գործող արտակարգ իրավիճակից բխող սահմանված  կարգի պահպանման անհրաժեշտությամբ:  

Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը շնորհավորում է Արցախի Հանրապետության ընտրված նախագահ Արայիկ Վլադիմիրի Հարությունյանին և մաղթում բեղմնավոր գործունեություն ու հաջողություններ: