Բակո Սահակյանն ընդունել է HALO Trust կազմակերպության պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

բակո

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 15-ին ընդունել է HALO Trust կազմակերպության պատվիրակությանը՝ Արցախում կազմակերպության ծրագրի ղեկավար Ռոբերտ Սայֆրետի գլխավորությամբ: Այդ մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Քննարկվել են կազմակերպության կողմից Արցախում իրականացվող գործունեությանը վերաբերող հարցեր: