3-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կատարել են դաշտային երթ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

դաշտայիներթ

3-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները մայիսի 14-ին կատարել են դաշտային երթ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Ռազմական տեխնիկան բերվել է մարտական վիճակի, անձնակազմը հանձնել է նորմատիվ վարժությունների ստուգարք:

Ամրակցված սպառազինության ու ռազմական տեխնիկայի տիրապետման հմտություններն ու պատրաստվածության  աստիճանը գնահատվել է բարձր: