ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ է նշանակվել Տաթևիկ Ստեփանյանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

1

ՀՀ վարչապետի 2020 թ. մայիսի 15-ի 583–Ա որոշման համաձայն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ է նշանակվել Տաթևիկ Ստեփանյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տաթևիկ Ստեփանյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ»,- ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման տեքստում:

Նշենք, որ նորանշանակ փոխնախարարը ծնվել է 1982 թվականի մայիսի 12-ին:

1999-2004 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում, ստացել է անգլերեն և գերմաներեն լեզուների մասնագետի, ուսուցչի որակավորում:

2015-2016 թթ․ ավարտել է Լոնդոնի Գլոբալ Համալսարանի (UCL) Կրթության և դիսլեքսիայի միջազգային ինստիտուտի «Ընթերցանության և գրելու դժվարություններ ունեցող երեխաների աջակցության մեթոդներ» դասընթացը:

2015-2016 թթ. ավարտել է Կալիֆորնիայի Դեյվիսի Համալսարանի «Աուտիստիկ սպեկտորի խանգարումներ» դասընթացը։

2019 թ․ մասնակցել է Ասիական զարգացման բանկի / ՀԱՀ Շարունակական կրթության բաժնի Կանանց ձեռներեցության, առաջնորդության և հաղորդակցության ծրագրին՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարանում /AUA extension։

2017 թ.-ից «Ռեքավերի Քոլեջի» խորհրդատու է՝ հաստատված հայկական հոգեբուժական ասոցիացիայի կողմից:

2004-2020 թթ. աշխատել է «ԵՎԱՆՏ Գրուպ» ՍՊԸ-ում՝ որպես գլխավոր մենեջեր:

2017 թ. հիմնադրել և ղեկավարել է «Քայլ առաջ» սոցիալական հասարակական կազմակերպությունը։

2019- 2020 թ. եղել է Impact Hub Yerevan անդամ «Zartir Fellowship» շրջանակներում:

2019 թ․-ից առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի անդամ է։

2019 թ․-ից աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի անդամ։

Տիրապետում է նաև անգլերենին, ռուսերենին, գերմաներենին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալը աշխատանքից ազատման դիմում է գրել:

«Այս ամբողջ ընթացքում աշխատել եմ առավելագույնս նվիրված, առավելագույնս ազնիվ, առավելագույնս պատասխանատու և հնարավորինս արդյունավետ»,-գրել էր նախկին փոխախարարը: