ՌԴ-ում որոշել են վերսկսել ֆուտբոլի առաջնությունը. օրը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

ռդֆուտբոլիառաջնություն

Կորոնավիրուսի բռնկման պատճառով ընդհատված Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի հունիսի 21-ին: Նման որոշում է կայացրել Ռուսաստանի ֆուտբոլային միությունը։ Մինչ մրցաշրջանի ավարտը՝ մարզադաշտերում բոլոր խաղերը կանցկացվեն առանց հանդիսականների:

«Ցավոք, մնացած հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների. զանգվածային միջոցառումների անցկացման սահմանափակումները մնում են ուժի մեջ։ Բայց մենք վստահ ենք, որ երկրպագուներն իրենց թիմերին կհետևեն տնից՝ ոչ պակաս անկեղծ և էմոցիոնալ աջակցությամբ»,- հավելել է Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ղեկավար Սերգեյ Պրյադկինը: