4-րդ զորամիավորումում քննարկվել են զորավարժության նախապատրաստական աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

հհպն

Մայիսի 14-ին 4-րդ զորամիավորումում անցկացվել է խորհրդակցություն, նվիրված առաջիկա զորավարժության նախապատրաստական աշխատանքների քննարկմանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Տրվել են համապատասխան հանձնարարականներ ներգրավվող զորամասերի ներդաշնակ գործողությունների կազմակերպման, զինծառայողների անվտանգության ապահովման վերաբերյալ: