ԱՀ նորընտիր Նախագահի պաշտոնի ստանձնման ԱԺ հատուկ նիստը կկայանա մայիսի 21-ին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նորընտիր Նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստը տեղի կունենա 2020 թվականի մայիսի 21-ին` ժամը 18:00-ին, Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի դահլիճում։ Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, Աշոտ Ղուլյանի հայտարարության մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 45–րդ հոդվածով`  հայտարարում եմ`

Արցախի Հանրապետության նորընտիր Նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստը տեղի կունենա 2020 թվականի մայիսի 21-ին` ժամը 18:00-ին, Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի դահլիճում»:

Տեսանյութեր

Live

Լրահոս