Մարտունիում տեղի ունեցածը խայտառակություն է, իրավապահները պետք է զբաղվեն դեպքով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը դատապարտում է Մարտունիում տեղի ունեցած միջադեպը, երբ կորոնավիրուսով վարակված մարդկանց առանձնատան վրա համաքաղաքացիները գրել էին՝ «վարակվածներ», «կորոնաներ» և այլն: 24News-ի հետ զրույցում նա կատարվածը խայտառակություն որակեց ու հավելեց՝ դեպքը պետք է իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվի:

«Մարդու հիվանդ լինելու հանգամանքը որևէ մեկին իրավունք չի տալիս ոտնձգություն իրականացնել նրա գույքի ու սեփականության վրա: Կորոնավիրուսով վարակվածներին պետք է կարեկցել, ոչ թե պարսավել»,- ընդգծեց իմքայլականը:

Մանրամասները՝ տեսանյութում։