Եթե անգամ դեղատների շրջանառությունն է 40 տոկոսով ընկել, ապա մյուսներն ինչպե՞ս են աշխատելու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այն համոզմանն է, որ տնտեսվարող սուբյեկտները, որոնք կամաց-կամաց վերսկում են բիզնես գործունեությունը, առաջիկա ամիսներին առավել քան ծանր օրեր են ապրելու:

24News-ի հետ զրույցում նա բացատրեց. «Մարդկանց մեծ մասը տարբեր օբյեկտներ չի այցելում՝ համ փող չունի, համ էլ՝ վարակվելուց է վախենում: Տնտեսվարողները մի կողմից մեծ շահույթ չեն ունենալու, մյուս կողմից՝ ստիպված են լինելու հարկեր վճարել: Մարդիկ բարդ դրության մեջ են հայտնվելու՝ ինչպե՞ս շարունակել գործունեությունը, եթե շահույթ չունեն, դեռ մի բան էլ հարկերի բեռը կա»:

Մելքումյանը որպես օրինակ բերեց դեղատների գործունեությունը՝ նշելով, որ եթե անգամ դեղատների շրջանառությունն է 40 տոկոսով ընկել, ապա մյուսներն ինչպե՞ս են աշխատելու: 

Մանրամասները՝ տեսանյութում։