Չենք հրահանգել գնալ նախկինների հետևից, «Ապօրինի գույքի բռնագանձման» օրենքը շահարկվում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News 

Դատաիրավական համակարգի բարեփոխումները երկարատև գործընթաց են։ Սպոնտան քայլերը կարող են վատ հետևանքների բերել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։ 
Նրա խոսքով՝ պետք է հստակեցնել, թե որն է վերջնական նպատակը, իսկ դա միայն վատ դատավորներից ազատվելը չէ։

«Մեր խնդիրը լավ դատավորներ ունենալն է, իսկ վատ դատավորներից ազատվելը որպես խնդիր ձևակերպելը, շատ վտանգավոր է»,- ասել է պատգամավորը։ 

Խոսելով «Ապօրինի գույքի բռնագանձման» օրենքի մասին՝ Գրիգորյանը ասել է, որ այն շահարկումների թեմա է դարձել, և թյուր է կարծիքը, թե նպատակը նախկիններին թիրախավորելն է։ Այլ հարց է, ըստ պատգամավորի, որ հենց նրանց դեմ կարող են հարուցվել առաջին վարույթները, բայց ոչ այն պատճառով, որ իշխանություններից նման հրահանգ է իջեցվել, այլ որ հիմնականում նախկինում եղել են պաշտոնյաներ, որոնք կոռուպցիայով են զբաղվել։

Շարունակությունը՝ տեսանյութում։