Քոչարյանի ազատումը նշանակում է նոր հեղափոխություն, որն ավելի կոշտ կվարվի հանցագործների հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News 

«Ամբաստանյալ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ վտանգված է։ Նրա դուրս գալը խորհրդանշական կլինի, որ հաղթել է, իսկ հեղափոխությունը՝ պարտվել»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։

«Դատարանը կորոշի՝ ով է հաղթում՝ քրեաօլիգարխիկ համակարգը, թե՞ թավշյա հեղափոխությունը, համայն հայությունը, սևերը, թե՞ սպիտակները։ Եթե այս հեղափոխությունը պարտվեց, կլինի նորը, և հեղափոխություն արած ժողովուրդն ավելի կոշտ կվարվի հանցագործների հետ։ Թող Քոչարյանը մատուռ բացի ու մոմ վառի այս իշխանության թավիշի համար»,- ասել է Արշակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս