Լիլիթ Թութխալյանը նշանակվել է Հանրապետության նախագահի ռեֆերենտ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

ю

Լիլիթ Թութխալյանը նշանակվել է Հանրապետության նախագահի ռեֆերենտ: Այս մասին կարգադրություն է ստորագրել Արմեն Սարգսյանը։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը.

Լիլիթ Թութխալյանին նշանակել Հանրապետության նախագահի ռեֆերենտ»,– ասվում է կարգադրության մեջ: