Ֆոտոբռնիչ սարքերը կրկին կովկասյան ընձառյուծ են արձանագրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

․

Մայիսի 13-ին «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և ԲՀՀ Հայաստանի կողմից իրականացված մշտադիտարկման աշխատանքների արդյունքում ֆոտոբռնիչ սարքերը կրկին կովկասյան ընձառյուծ են արձանագրել «Արևիք» ազգային պարկում։ Այս մասին հայտնում է «Զանգեզուր Կենսոլորտային Համալիր» ֆեյսբուքյան էջը:

․