Այգեպարում «Hyundai Tucson»-ը գլխիվայր շրջվել է, տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

վթար

Մայիսի 15-ին՝ ժամը 16։40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Այգեպար բնակավայրում ավտոմեքենան գլխիվայր շրջվել է, տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Այգեպարի հենակետի օպերատիվ խումբը։

Փրկարարներն ուղղել են «Hyundai Tucson» մակնիշի ավտոմեքենան: