Ինչու է Թրամփը հրաժարվում կրել բժշկական դիմակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

կորոնավիրուս

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խուսափում է դիմակ կրելուց, չնայած վերջերս Սպիտակ տան աշխատակազմի համար այն դարձել է պարտադիր: ԱՄՆ-ում դիմակ կրելու կամ չկրելու որոշումը վերածվել է քաղաքական դիրքորոշման և մշակույթի դրսևորման։ Այս մասին գրում է «Ամերիկայի ձայնը»։

Այս շաբաթվանից սկսած, դիմակները պարտադիր են Սպիտակ տան աշխատակիցների և այցելուների համար: Որոշումն ընդունվել է, այն բանից հետո, երբ Սպիտակ տան մի շարք աշխատակիցների կորոնավիրուսի թեստավորման արդյուքները դրական արդյունք ցույց տվեցին: Նրանց շարքում է փոխնախագահի մամլո քարտուղար Քեթի Միլլերը:

Նախագահ Թրամփն ընդգծել է, որ դա իր որոշումն էր, սակայն շեշտել, որ չի կրում դիմակ, քանի որ ֆիզիկապես հեռու է մնացած աշխատակազմից: Նախագահը երբեք չի կրել դիմակ հանրային հանդիպումների ու միջոցառումների ընթացքում համաճարակի բռնկումից ի վեր: Նա ընդգծում է, որ դա իրեն որպես նախագահի անհարմարություն է պատճառում միջազգային այլ առաջնորդների հետ հանդիպումների ընթացքում:

՛՛Նրա մտահոգությունն ունի քարոզչական հիմքեր, թե ինչպիսի տեսք կունենա Միացյալ Նահանգների նախագահը դիմակով; Հավանաբար, դա նրա թուլության նշանն է՛,- նշում է վերլուծաբան Ջենիֆեր Մերսիեսան:

Ապրիլի սկզբին ԱՄՆ Վարակի վերահսկման և կանխարգելման կենտրոնը կոչ արեց ամերիկացիներին կրել դիմակներ՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: ԱՄՆ-ում սակայն դիմակ կրելը վերածվել է որոշակի քաղաքական դիրքորոշման արտահայտման:

Օրինակ ըստ վերջին հարցումների՝ հանրային վայրերում դիմակներ է կրում դեմոկրատների 79, հանրապետականների՝ 59 տոկոսը: Բացի այդ՝ երկրի հատուկ դրության վերացման կողմնակիցների ցույցերին վերջիններս ևս առանց դիմակների էին: Այս ցուցարարներին իր աջակցությունն էր հայտնել նախագահ Թրամփը:

Այս նույն խումբը հակված է հավատալու դավադրության մի շարք տեսություններին կորոնավիրուսի մասին, ըստ որոնց, համավարակը միջոց է Թրամփին իշխանությունից հեռացնելու համար:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին քննադատել է նախագահ Թրամփին՝ դիմակ չկրելու համար ՝ ընդգծելով, որ նախագահը պետք է օրինակելի լինի այլ ամերիկացիների համար: Մՙիևնույն ժամանակ վերլուծաբաններն ափոսոսանք են հայտնում, որ հանրային առողջապահության հետ կապված նման կարևոր հարցերը դարձել են միջկուսակցական պայքարի թատերաբեմ: