«Դոմոդեդովոյից» Երևան հերթական չարտերային չվերթը մայիսի 17-ին է. ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

1

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան հերթական չարտերային չվերթը «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի մայիսի 17-ին: Այդ մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:

«Հայտնում ենք, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան հերթական չարտերային չվերթը «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի մայիսի 17-ին (ժամը՝ 15։40-ին)։

Նշյալ չվերթով Հայաստան կարող են վերադառնալ դեսպանությունում հերթագրված քաղաքացիները (հերթագրումը՝ սկսած 464 համարից):

Քաղաքացիների՝ ճշտված ցուցակը կհրապարակենք հաջորդիվ։

Մեկնող քաղաքացիների տվյալները հավելյալ ճշտվում են հեռախոսակապի միջոցով։

Ավիատոսմեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է մոտենալ օդանավակայանի N94 տոմսարկղ (ժամը՝ 11:00-ից սկսած):

Հաշվառումը կմեկնարկի ժամը՝ 12։00-ից սկսած (32-ից 37-ը հաշվառման սեղաններ)»,-նշված է դեսպանատան տարածած հաղորդագրությունում։