Կարող էինք ակնկալել ՌԴ-ից, որ հիմա գազի գնի մասին խոսելը լավագույն ժամանակաշրջանը չէ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին առցանց ասուլիսի ընթացքում անդրադարձավ գազի գնի հարցին։ Նա նշեց, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին և այս հարցով քաղաքական խորհրդակցությունները շարունակվում են։

«Այս պահին որևէ կոնկրետ բան ասել չեմ կարող, ցավոք սրտի, բայց պետք է արձանագրենք, որ նավթի գների անկման և փլուզման պայմաններում կարող էինք և կարող ենք Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանից ակնկալել, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելը լավ ժամանակաշրջանը չէ, մանավանդ՝ կորոնավիրուսի ճգնաժամի և նրա բերած սոցիալական խնդիրների պայմաններում», - նշել է վարչապետը։