Արցախի հարցի էնպիսի հրապարակային պայման եմ կապել, որ որևէ շահարկման տեղ լինել չի կարող

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News 

«Դեռ 2018 թվականին այնպիսի հրապարակային պայման եմ կապել ժողովրդի հետ Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ, որ այստեղ որևէ շահարկման տեղ չի կարող լինել։ Հարց են տալիս, իսկ կարող ա՞ ՀՀ կառավարաությունը կամ վարչապետը Արցախի հարցի ոչ հայանպաստ լուծման գնա, բայց այդ հարցը ինձ չեք տալիս, այլ՝ ձեզ , իսկ դուք կարո՞ղ եք այսպիսի լուծման համաձայնել», - այս մասին մայիսի 16-ի առցանց ասուլիսի ընթացքում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Փաշինյանը նշեց, որ ի տարբերություն նախկին մի շարք դեպքերի, բանակցային սեղանի շուրջ նստած անձն այսօր ներկայացնում է ՀՀ ժողովրդին։

«Ղարաբաղի հարցը կարող է լուծվել մեկ մարդու քմահաճույքո՞վ, ո՞վ է այդ մարդը։ Կարևոր արձանագրումն այն է, որ եթե կլինի այնպիսի լուծում, որին ոչ ասելը ռացիոնալ չի լինի, կխորհրդակցենք ժողովրդի հետ», - նշեց վարչապետը։ 

«Ոմանք փորձում են բանակցային սեղանի շուրջ ՀՀ օրինական ներկայացուցիչներին կաշկանդել՝ անընդհատ ասելով՝ «վա՜յ, էս ի՞նչ ա կատարվում»։ Ինչո՞ւ են ուզում կաշկանդել», - նկատեց Փաշինյանն, այնուհետև հավելեց, որ Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում կարևոր սկզբունք կա՝ որևէ բան որոշված չէ, քանի դեռ ամեն ինչ որոշված կամ համաձայնեցված չէ։

Տեսանյութեր

Live

Լրահոս