Վարակի այս տեմպերով տարածումը հանգեցնելու է առողջապահական համակարգի կոլապսի. Գոհար Մելոյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

գոհարմելոյան

«Վարակի այս տեմպերով տարածումը հանգեցնելու է առողջապահական համակարգի կոլապսի»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Գոհար Մելոյանը: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Հարգելի ընկերնե’ր.

Այսօրվա կարևորագույն փաստը նոր կորոնավիրուս վարակով վարակվածների գրանցված 239 դեպքն է, այն դեպքում, երբ հարևան Վրաստանում գրանցվել է ընդամենը 6 դեպք։

Սա մինչ օրս գրանցված առավելագույն թիվն է, և այս պայմաններում ընդամենը 2 օրից վերացվելու են մարդկային կուտակումներ ենթադրող հիմնական սահմանափակումները։

Այդ որոշմամբ իշխանությունը համաճարակի տարածման պատասխանատվությունը դե ֆակտո փոխանցեց հանրության դաշտ՝ փորձելով խուսափել հետագա զարգացումների համար պատասխանատվությունից։

Վարակի այս տեմպերով տարածումը հանգեցնելու է առողջապահական համակարգի կոլապսի։

Եղեք առավելագույնս զգուշավոր՝ ձեր և ձեր ընտանիքների առողջապահական անվտանգությունը պահպանելու նպատակով»։