Տասնյակ մարդկանց գիտեմ, որ գյուղվարկեր են վերցրել, նիվա են առել, հետո էդ նիվան խփել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսի ժամանակ անդրադարձավ Հայաստանում գործազրկության մակարդակի և արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների հարցին։ 
«Հիմա փորձում ենք մեծ կապիտալ շինարարություն մեկնարկել Հայաստանում, առնվազն 100 առողջապահական, կրթական, մշակութային օբյեկտների նորոգում պետք է մեկնարկենք», - նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև այն քննադատություններին, ըստ որոնց՝ նախագծերը, որոնք իրակաանցվում են և որոնց համար բանկային երաշխիք է անհրաժեշտ գնումներին մասնակցելու համար, հնարավորություն չեն տալիս փոքր և միջին ձեռնարկություններին օգտվել ծրագրերից։ 

«Անհիմն քննադատություններ են։ Տասնյակ մարդկանց գիտեմ, որ գյուղվարկեր են վերցրել, նիվա են առել, հետո էդ նիվան խփել են։ Ես չեմ հասկանում, մարդիկ ո՞նց են ակնկալում, որ փոքր ձեռնարկությունը մասնակցի 1 միլիարդանոց ծրագրին», - նշել է Փաշինյանը։