Չինաստանում մեկ օրում կորոնավիրուսի 21 դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

չինաստանկորոնա

ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ Չինաստանում անցած օրվա ընթացքում կորոնավիրուսի 8 նոր դեպք և 13 ասիմպտոմ դեպքեր են գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինվել է 10 մարդ, մահվան դեպքեր չկան: Փոխանցում է РиаНовости-ն:

Նշվում է, որ ութ նոր դեպքերից վեցն այլ երկրից են:

Նշենք, որ ընդհանուր առմամբ, համաճարակի ընթացքում Չինաստանում գրանցվել է COVID-19-ի 1698 դեպք, որոնցից 1652-ն արդեն ապաքինվել են, հիվանդանոցներում մնում է 46 պացիենտ: