Ուկրաինայում կորոնավիրուսով վարակման դեպքերը ավելացել են 528-ով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

Ուկրաինա

Ուկրաինայում մեկ օրում կորոնավիրուսի 528 դեպք է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը հասել է 17 հազար 858-ի։ Մահացել է 21 մարդ, մահացությունների ընդհանուր թիվը 497 է։ Համավարակի ամբողջ ընթացքում ապաքինվել է 4096 մարդ։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 4 միլիոն 628 հազար 729 է, որից 308 հազար 645-ը մահացել է, 1 միլիոն 759 հազար 589-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 2 միլիոն 515 հազար 487 է, որից 45հազար 8 մարդ կամ 2 տոկոսը ծայրահեղ ծանր վիճակում է: