Սեռական կյանքի մասին քուչեքում և բիսեդկեքու՞մ են նորպսակները տեղեկանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News 

«Ուզում ենք համակարգ ստեղծել, որպեսզի ծնողներն իրազեկված լինեն և հաղորդակցված լինեն իրենց երեխաների հետ, որպեսզի երեխաները ճանաչեն սեռական ոտնձգության դեպքերը, որ փակ չլինեն այդ թեմաները։ Մանկապղծության դեպքերի տարածումը կապված են նրանով, որ ոչ ոք դրա մասին չի խոսի», - այս մասին ասուլիսի ժամանակ նշեց վարչապետ Փաշինյանը՝ անդրադառնալով Լանզարոտի կոնվենցիայի վերաբերյալ քննարկումներին։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանում բացառվեն մանկապղծության դեպքերը․

«Ժողովո՛ւրդ, եկեք մի քիչ լրջանանք այս թեմայով։ Հայաստանում նորապսակ զույգերը որտեղի՞ց են իմանում սեռական կյանքի մասին, քուչեքո՞ւմ, բիսեդկեքո՞ւմ, կողքից լսելո՞վ», - նշեց վարչապետը։ 

Փաշինյանը հավելեց նաև, որ այս թեմաներով իրազեկված չլինելը բարդ հետևանքների կարող է բերել։