Եկեք էդ խորովածի էրեսը չվառենք․ խորովածը՝ նորմալ․օպերատորները սոված են, դրա համար ծիծաղեցի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 16-ին, առցանց ասուլիսի ժամանակ անդրադարձավ վեթինգի վերաբերյալ քննադատություններին։ Ասուլիսի ընթացքում վարչապետի մոտ ծիծաղ առաջացրեց խորովածի վերաբերյալ համեմատությունը․

«Այն երկրներում, որտեղ արմատական վեթինգ են իրականացրել, գերանդին վերցրել և հնձել են բոլորին, դա տևել է 4 կամ 5 տարի։ Ժողովո՛ւրդ, եկեք էդ խորովածի էրեսը չվառենք, մեջը հում չթողնենք, խորովածը նորմալ․․․օպերատորները սոված են, ժպտացին, դրա համար ես էլ ծիծաղեցի»։