ԱԱԾ ծառայողական քննությունը չի ավարտվել․ ոչնչացված փաստաթղթերի մի մասը վերականգնված է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News 

Վարչապետ Փաշինյանն առցանց ասուլիսի ժամանակ անդրադարձավ նախկինում կատարված այն հայտարարությանը, ըստ որի՝ ԱԱԾ-ում մի քանի ամիս է, ինչ ծառայողական քննություն է իրականացվում՝ ԱԱԾ-ում ոչնչացված նյութերի առնչությամբ։ Այն հարցին՝ արդյոք ավարտվե՞լ է քննությունը՝ Փաշինյանը պատասխանեց․ 

«ԱԱԾ-ում ծառայողական քննությունը դեռ չի ավարտվել, ահռելի քանակությամբ փաստաթղթեր են ոչնչացվել։ Լավ նորություն էլ կա, որ այդ փաստաթղթերի մի մասն արդեն իսկ վերականգնված է։ Կլինեն փաստաթղթեր, որոնք չենք կարող վերականգնել, բայց պետք է հասկանալ, թե ինչի՞ մասին են եղել դրանք և ո՞րն է եղել դրանք ոչնչացնելու պատճառը», - ասաց վարչապետը։

Փաշինյանը պարզաբանեց, որ մեծ ծավալի աշխատանքի պատճառով է, որ երկար է տևում փաստաթղթերի վերականգնման պրոցեսը։