Հեղափոխությունից հետո Եվրոպական 4 երկրներ ՀՀ-ում դեսպանատուն բացելու որոշում են կայացրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News 

Հեղափոխությունից հետո Եվրոպական 4 երկիր ՀՀ-ում դեսպանատուն բացելու որոշում են կայացրել»,- այս մասին ասուլիսի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը, խոսելով հայ-իրանական հարաբերությունների մասին ասել է, որ դրանք բնականոն զարգանում են։ 

Դիտարկմանը, թե այս կառավարությունը արտաքին քաղաքական որևէ ձեռքբերում չի ունեցել այս ընթացքում, Փաշինյանն արձագանքել է․
«Ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ ՀՀ-ն ճնշող մեծամասնությամբ ընտրվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ։ Այս մարմնի կարևորությունն ընդգծելու համար ասեմ, որ այն համարվում է մարդու իրավունքերի անվտանգության ամենաբարձր միջազգային ատյանը։ Հաջորդը՝ Եվրոմիությունը ՀՀ-ին տրվող աջակցության ծավալնմերն է մեծացրել, Չինաստանի հետ ստորագրել ենք վիզաների ազատականացման վերաբերյալ համաձայնագիր, հեղափոխությունից հետո Եվրոպական 4 երկիր ՀՀ-ում դեսպանատուն բացելու որոշում են կայացրել»,- ընդգծել է վարչապետը։