ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ վերահաստատում է իր հայտարարությունը, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիրքորոշումը կոնստրուկտիվ է, սակայն ընդգծում է, որ կոնստրուկտիվ ասելով ամենևին նկատի չի ունեցել, թե Ղարաբաղի հարցի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշման մասին է խոսքը։ Այս մասին նա ասել է հրավիրված ասուլիսի ժամանակ։
Փաշինյանը արձանագրել է, որ կողմերը բաց, ուղիղ շփվում են Ղարաբաղի հարցում։
«Քննարկումներում անկեղծ, ուղիղ մթնոլորտ է հաստատված։ Ես դա շատ կարևոր եմ համարում։ Մենք շատ հստակ մեր դիրքորոշումները ֆիքսում և նաև արձանագրում ենք, որ մենք պետք է աշխատենք, որովհետև այն դիրքորոշումները, որ մենք ունենք փոխադարձաբար, այդ դիրքրոշումները հայտնի են, բայց մենք նաև հասկանում ենք, որ պետք է աշխատենք, որպեսզի գտնենք լուծխում, որն ընդունելի կլինի թե՛ ՀՀ-ի, թե՛ Արցախի և թե՛ Ադրբեջանի ժողովրդի համար։ Եվ սա քիչ բան չէ։ Չնայած այն որևէ գործնական արդյուքն չունի։ Իմիջիայլոց, հետաքրքիր է, որ մեր հայտարարությունները, Ղարաբաղի հարցում մեր դիրքորոշումները մեկ Ադրբեջանն է քննադատում, մեկ՝ հայտնի շրջանակները»,- նկատել է վարչապետը։