Ասֆալտապատվելու է Գողթ համայնքի միջնակարգ դպրոց տանող ճանապարհը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

ճանապարհ

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Չնայած ոչ աշխատանքային օրվան, շարունակում ենք ձեզ ներկայացնել լավ լուրեր Կոտայքի մարզից:

Մանկապարտեզաշինությանը, մշակույթի և արվեստի տների կառուցմանն ու վերակառուցմանը զուգահետ մեզ համար ոչ պակաս կարևոր է նաև ճանապարհաշինությունը և այս համատեքստում ուրախությամբ եմ հայտնում, որ սուբվենցիաների տրամադրման նպատակով Կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել Կոտայքի մարզից ներկայացված ևս մեկ ծրագրային հայտ, որի շրջանակում կապիտալ ասֆալտապատվելու է Գողթ համայնքի միջնակարգ դպրոց տանող, շուրջ 2910 քմ տարածք ընդգրկող (710 մետր) ճանապարհահատվածը:

Ծրագրի նախահաշվային արժեքը 32.617.900 դրամ է. որից 14.678.055 դրամը (45%) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 17.939.845 դրամը (55%) ՝ համայնքի ներդրումը:

Կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից արդեն իսկ հաստատվել են 3 ծրագրեր»։