Բեռլինի կենտրոնում կարանտինի դեմ շուրջ 20 բողոքի ակցիա է ընթանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

բեռլինբողոքիակցիա

Բեռլինի կենտրոնում շուրջ 20 բողոքի ակցիաներ են ընթանում ընդդեմ կորոնավիրուսով պայմանավորված ինքնամեկուսացման միջոցառումների: Այս մասին հայտնում են քաղաքի ոստիկանությունից, փոխանցում է РиаНовости-ն:

Հաղորդվում է, որ խախտումներ չկան, յուրաքանչյուր ակցիայի մասնակիցների պաշտոնական թիվը չի գերազանցում 50-ը:

Հավաքվածների մի մասը գտնվում է Բրանդենբուրգյան դարպասների մոտ, որտեղ ժամանակներս պետք է սկսվի բողոքի ևս մեկ ակցիա: Ակտիվիստների ճշգրիտ թիվ հնարավոր չէ որոշել, որովհետև արևային տաք եղանակի պատճառով այնտեղ են գտնվում նաև բազմաթիվ զբոսաշրջիկներ:

«Ակցիաների ընթացքում խախտումներ չեն արձանագրվել, ամեն ինչ ընթանում է բավականին խաղաղ», - հայտնում է ոստիկանության ներկայացուցիչը:

Նշենք, որ մայիսի 16-ի 19:30-ի տվյալներով՝ Գերմանիայում կորոնավիրուսի բռնկումից ի վեր արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 175,813 դեպք, ընդհանուր առմամբ՝ երկրում COVID-19-ից զոհվել է 8,001 մարդ: Հիվանդությունից վերականգնվել է 152,600-ը: