Նիկոլ Փաշինյանը կրկին Լավրովի հայտարարություններն ուղղակի հերքելու խիզախություն չունեցավ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ Լավրովի հայտարարություններն ուղղակի հերքելու խիզախություն չունեցավ:

Բայց սա խնդրի մի մասն է, իսկ խնդրի մյուս մասն այն է, որ ի պատասխան այն հարցի, թե հանրապետականները մտահոգ են, որ Լավրովի հայտարարության նման հայտարարություն կարող են անել նաեւ մյուս համանախագահ երկրներ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, Փաշինյանը «պաշտպանվեց» ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչի վերջին հայտարարությամբ ու բառացի նշեց, թե Լավրովի գնահատականները «օգտակար չեն»:

Էս ի՞նչ օրի ենք հասել, ժողովուրդ ջան: Փաստորեն, Հայաստանի ռամավարական դաշնակից երկրի արտաքին գործերի նախարարի հայտարարությունները հերքելու համար Փաշինյանը օգտվում է ԱՄՆ պետքարտուղարական պաշտոնյաների օժանդակությունից:

Նիկոլ, իսկ կարո՞ղ է մի օր էլ հայտարարես, թե Ռուսատանի դեմ սանկցիաները արդարացված են:

Հերիք է արևմտյան տարբեր շրջանակներին դուր գալու համար հավածես հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին»: