Փաշինյանը թիվ մեկ քաղաքական գործիչն է ՀՀ-ում, չկա ուժ, որը քիչ թե շատ հավասար կլինի նրան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News 

Քաղաքական վերլուծաբան Մանվել Ղումաշյանը բնական է համարում միմյանց հետ քաղաքական ճանապարհ անցած ուժերի բաժանումը։ Նրա կարծիքով՝ բաժանարար գծեր առաջիկայում «Իմ քայլում» ևս կառաջանան, որից հետո կլինեն տարբեր քաղաքական հոսանքներ, որոնք հետագայում կարող են իրար դեմ դուրս գալ։ Այս մասին նա ասել է 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան»-ի հետ ունեցած իշխանության տարաձայնություններին։

Ըստ Ղումաշյանի, սակայն, այսօր քաղաքական դաշտում վարչապետ Նիկոլ Փաշինյանը թիվ մեկ գործիչն է Հայաստանում, և դեռ չկա մի քաղաքական ուժ, որը քիչ թե շատ հավասար կլինի նրան ու իր թիմին։

Վերլուծաբանը խոսել է նաև երկրից արտահանված մաքսանենգ ծխախոտի, Միքայել Միանասյանի՝ վարչապետին ուղղված հայտնի մեղադրանքների, ինչպես նաև արցախյան բանակցության և «Մարտի մեկի» գործի քննության մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։