Սասունը թշնամու տանկի վրա ա դատարկ ձեռքերով գնացել, Էդմոնն ի՞նչ խելքով է հարձակվում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը չի արդարացնում իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանի՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին հարվածելը, բայց միևնույն ժամանակ ընդգծում է, որ նյարդերի պայքար է, և շատերի մոտ այն տեղի է տալիս։ 

«Սասունը թշնամու տանկի վրա ա գնացել դատարկ ձեռքերով։ Էդ մարդը թշնամական հարձակման վրա էդ ռեակցիան ունի իր կյանքով ձեռք բերված։ Նա սովոր չի, որ իր վրա թշնամաբար հարձակվեն ու ինքը նստած մնա տեղում։ Էդմոն Մարուքյանն ի՞նչ խելքով է հարձակվում Միքայելյանի վրա։ Մարդը սովոր չի, որ իր վրա հարձակվեն։ Երբ մեկը հարձակվում է իր վրա, ինքը հունից դուրս ա գալիս»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է պատգամավորը։ 

Շարունակությունը՝ տեսանյութում։