Արարատում «Opel Vectra»-ն դուրս է եկել ճանապարհից, բախվել գազատարին. վարոդը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

1

Մայիսի 16-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:00-ի սահմանում Արտաշատ քաղաքի բնակիչ, 47-ամյա Միսակ Մ.-ն իր վարած «Opel Vectra» մակնիշի 35 ZD 382 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Այնթապ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշին, այնուհետև գազատար խողովակին և հայտնվել դաշտում: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդ Միսակ Մ.-ն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

1