Փրկարարները վնասված ծառի ճյուղը մասնատել և տեղափոխել են անվտանգ տարածք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

ծառ

Մայիսի 17-ին՝ ժամը 07:43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հանրապետության փողոցում՝ «Նոր-Զովք» սուպերմակետի մոտակայքում, ծառի ճյուղը կոտրվել, կախվել է ճանապարհի մոտակայքում և խոչընդոտում է երթևեկությանը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները Հանրապետության փողոցի թիվ 72/1 հասցեի մոտակայքում վնասված ծառի ճյուղը մասնատել և տեղափոխել են անվտանգ տարածք։