Իսրայելում Չինաստանի դեսպանին տանը մահացած են գտել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

մահ

Իսրայելում Չինաստանի դեսպան Դու Վեյին Հերցլիայի Թել Ավիվ արվարձանում գտնվող իր տանը մահացած են գտել: Այս մասին տեղեկանում ենք bbc.com-ից:

Ըստ աղբյուրի՝ Իսրայելի ոստիկանությունը հետաքննություն է սկսել, մահվան պատճառները դեռևս անհայտ են:

Աղբյուրը նաև նշել է, որ 57-ամյա Դյուը դեսպան նշանակվեց միայն փետրվարին,  նախկինում դեսպան է եղել Ուկրաինայում:

Դու Վեյին Հերցլիահ ամուսնացած էր, ուներ որդի, բայց ընտանիքը դեռ նրա հետ Իսրայելում չէր: 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս