Սա հուշարձանի տարածքում կատարված հերթական դեպքն է. ԿԳՄՍՆ ՊՈԱԿԸ՝ Սելիմի «քեֆի» մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

1

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ մի խումբ մարդիկ մշակութային հուշարձանի կարգավիճակ ունեցող Սելիմի քարավանատանը «քեֆ են արել»:

ՊՈԱԿ-ի էջում հրապարակվել են նաև տեսանյուն, որը հավաստում է, որ մի քանի տղամարդիկ ալկոհոլային խմիչք օգտագործում մշակութային հուշարձանի տարածքում և ինչ-որ ուտելիք պատրաստում: 

«Սա հուշարձանի տարածքում կատարված հերթական դեպքն է։ Չափահաս մարդիկ, որոնք որոշել են քեֆ անել հուշարձանի տարածքում։ Համոզված ենք՝ գիտեն, որ Սելիմի քարավանատունը հուշարձան է։

Մինչև ե՞րբ պիտի ինքներս թշնամանքով վերաբերվենք մեր մշակութային ժառանգությանը։ Արդյոք կարիք կա՞ հասուն մարդկանց բացատրել, որ հուշարձանը չի կարելի վնասել։

Հուսանք, որ իրավական գնահատականը չի ուշանա»,- տեսանյութին կից գրված է ՊՈԱԿ-ի էջում: