Հարևան երկրներից մահերի թվով 1-ինն Իրանն է, վարակվածների թվով՝ Թուրքիան. Հայաստանը 3-րդն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

kor

Մայիսի 17-ի՝ ժամը 19:00-ի դրությամբ աշխարհում COVID-19-ով վարակակվածների թիվը, 4,751,719 է, ակտիվ վարակակիր է 2,562,451-ը, որից 44,799-ը ծայրահեղ ծանր վիճակում է: Մահացել է 313,872 մարդ:

Հայաստանի հարևան երկրներից վարակակիրների ամենամեծ թիվն է արձանագրվել Թուրքիայում: Աշխարհի երկրների ցանկում վերջինս 9-րդն է, Իրանը՝ 10-րդը, ապա Հայաստանն է 63-րդ տեղում, Ադրբեջանը՝ 67-րդում, Վրաստանը՝ 117-րդում:

Մահերի թվով առաջինն Իրանն է (6,988 մահ), ապա Թուրքիան (4,096 մահ), Հայաստանը (60 մահ), Ադրբեջանը (39 մահ), Վրաստանը (12 մահ):

Թուրքիայում վարակվածների թիվը 148,067 է, 108,137-ը ապաքինվել է ապաքինվել: Ակտիվ դեպքերի թիվն այս պահին 35,834 է:

Իրանում վարակվածների թիվը 120,198 է, որից 6,988-ը մահացել է, 94,464-ը՝ ապաքինվել: Երկրում ակտիվ վարակակիր է 18,746 մարդ:

Հայաստանում վարակվածների թիվը 4,472 է, որից 60-ը մահացել է, 1,925-ը՝ ապաքինվել: Երկրում ակտիվ դեպքերի թիվն այս պահին 2,487 է:

Ադրբեջանում վարակվածների թիվը 3,274 է, որից 39-ը մահացել է, 2,015-ը՝ ապաքինվել: Երկրում ակտիվ վարակակիր է 1,220 մարդ:

Վրաստանում վարակվածների թիվը 695 է, որից 12-ը մահացել է, 425-ը՝ ապաքինվել: Երկրում ակտիվ դեպքերի թիվն այս պահին 258 է:

Աշխարհում կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ: