Հյուսիսային Օսեթիայում COVID-19-ով վարակված կինը ծննդաբերել է, նորածինը ևս վարակված է եղել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

նորածին

«ՏԱՍՍ»-ը, հղում անելով Հյուսիսային Օսեթիայի առողջապահության նախարարության տվյալներին, գրում է, որ երկրում կորոնավիրուսով վարակված երեխա է ծնվել:

Ըստ աղբյուրի՝ կինը կորոնավիրուսով է վարակվել երեխայի ծնվելուց առաջ, մայրը ու նորածինը տանն են՝ բժիշկների հսկողության տակ:

Նշենք, որ Հյուսիսային Օսեթիայում կորոնավիրուսով վարակվվածների թիվը 2 165 է: