Կրակոցներ՝ Երևանում. Դավթաշենի «Նոր Զովք»-ի մոտից 24 և 40-ամյա տղամարդիկ են հոսպիտալացվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

zovq

Մայիսի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:10-ի սահմանում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասում գտնվող «Նոր Զովք» առևտրի կենտրոնի մոտ կրակոցներ են հնչել: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 03:40-ի սահմանում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ որովայնի շրջանում կտրած-ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի: Դեպքի վայրից հիվանդանոց է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը, որտեղ բժիշկները հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Երևան քաղաքի բնակիչներ, 24-ամյա Միքայել Մ.-ն և 40-ամյա Էդգար Ն.-ն:

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: