Պետք է ընտելանանք դատարկ տրիբունաներին. Յուրգեն Կլոպը՝ առանց հանդիսատեսի ֆուտբոլի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծում է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով ֆուտբոլի եվրոպական թիմերը տևական ժամանակ ստիպված են լինելու խաղալ առանց հանդիսատեսի, գրում է «Marca»-ն:

«Մենք պետք է ընտելանանք դատարկ տրիբունաներին: Մենք գիտենք, որ այդպես կլինի մի քանի ամիս, բայց դա չի նշանակում, որ ֆուտբոլը կդադարի հիանալի խաղ լինելուց», -ասել է Կլոպը: 

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչը նաև նշել է, որ մրցաշրջանի վերսկսմանը նախապատրաստվելու համար բոլորին էլ նույնքան ժամանակ կտրվի:

«Վերադառնալու դեպքում մենք լավագույն մարզավիճակում կլինենք»,-ասել է նա: