28 տարի առաջ այս օրն Արցախը Բերձորի ազատագրմամբ վերամիավորվեց Մայր Հայրենիքին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

Արայիկ

28 տարի առաջ՝ այս օրը, կատարվեց բոլորիս երազանքը. Արցախը Բերձորի ազատագրմամբ վերամիավորվեց Մայր Հայրենիքին: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Առանձնահատուկ հպարտություն եմ ապրում, երբ հետադարձ հայացք եմ ձգում այդ վճռորոշ իրադարձությանը, որովհետև եղել եմ անմիջական մասնակիցը մեր պատմության այդ փառավոր էջի կերտման և կրողն այն պատասխանատվության, որ հատուկ է հաղթանակած սերնդին:

Բնավ պատահական չէր, որ ուղիղ մեկ տարի առաջ հենց Քաշաթաղում հայտարարեցի Արցախ աշխարհի զարգացման նոր շրջափուլն առաջնորդնելու որոշմանս մասին: Նորից հավաստիացնում եմ, որ այդ համատեքստում մեր կողմից նախանշված բոլոր հավակնոտ ծրագրերը կյանքի ենք կոչելու ողջամիտ ժամկետներում:

Օրվա առթիվ շնորհավորում եմ բոլորիս»,-գրել է նորընտիր նախագահը:

Տեսանյութեր

Live

Լրահոս