Երևանում առաջին անգամ սպասում են Անգելա Մերկելի այցին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 24, 24News

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը օգոստոսի 24-ին՝ կեսօրից հետո, առաջին անգամ կայցելի Հայաստան։ Ինչպես նախկինում հայտնել էին ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից,  Երևանում սպասվում են կանցլեր Մերկելի և վարչապետ Փաշինյանի առանձնազրույցը, ինչպես նաև երկրու երկրների գործադիր մարմինների ընդլայնված կազմի հանդիպումը, որի ժամանակ կքննարկվեն երկկողմ հետաքրքրություն ունեցող բազմաթիվ հարցեր։ Փաշինյանն ու Մերկելը հանդիպումից հետո հանդես կգան մամուլի կարճատև ասուլիսով։ Ավելի ուշ՝ երեկոյան, Անգելա Մերկելին կհյուրընկալի նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։ 24News-ը Մերկելի սպասվող այցի , հնարավոր օրակարգի և սպասվելիք արդյունքների վերաբերյալ զրուցել է միջազգայնագետ Հայկ Մարտիրոսյանի հետ։

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news